Ռոս Էջլին դարձել է առաջին մարդը, որը լողալով շրջանցել է Մեծ Բրիտանիան

11:16   05 Նոյեմբեր 2018    283

Բրիտանացի Ռոս Էջլին սահմանել Է համաշխարհային ռեկորդ՝ դառնալով պատմության մեջ առաջին մարդը, որը լողալով շրջանցել Է Մեծ Բրիտանիա կղզին:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հաղորդել Է Sky News հեռուստաալիքը:

Ինչպես նշել Է հեռուստաալիքը, ռեկորդակիրը լողահերթն սկսել Է հունիսի 1-ին՝ ժամացույցի սլաքի ուղղությամբ շրջանցելով կղզին: Էջլին օրական ջրում Է գտնվել 12 ժամ, նրան ուղեկցել Է կատամարան, որտեղ նա գիշերել Է: Ամբողջ ժամանակ բրիտանացին ոչ մի անգամ ափ չի իջել: Նրան 157 օր Է պահանջվել 3317 կիլոմետրը հաղթահարելու համար:

Էջլին խոստովանել Է, որ իրեն բազմիցս խայթել են մեդուզաները՝ մինչեւ մաշկի այրվածքները, միեւնույն ժամանակ ինքը դարձել Է գեղեցկագույն մայրամուտների ականատեսը: Լողահերթի ընթացքում նա կերել Է 640 բանան՝ Էներգիայի ծախսած ծավալը՝ 500 հազար կալորիա, վերականգնելու համար:

33-ամյա Էքստրեմալի համար նվաճումը դարձել Է արդեն երրորդը, որը գրանցվել Է Գիննեսի ռեկորդների գրքում:




Hayatsk.info

Հեշթեգներ: Մեծ-Բրիտանիան  


Վերնագիրի այլ պիտակները