ՉԺՀ-ի ներմուծման ծավալն առաջիկա 15 տարում կգերազանցի 40 տրլն դոլարը. Սի Ցզինպին

14:19   05 Նոյեմբեր 2018    274

Չինաստանի կողմից ներմուծվող ապրանքների եւ ծառայությունների ընդհանուր ծավալն առաջիկա 15 տարում կգերազանցի 40 տրիլիոն դոլարը:

Նոյեմբերի 5-ին այս մասին հայտարարել Է ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը՝ Շանհայում ելույթ ունենալով Ներմուծական ապրանքների առաջին չինական միջազգային ցուցահանդեսի (CIIE) բացման արարողությանը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Կանխատեսումների համաձայն՝ Չինաստանի կողմից ներմուծվող ապրանքների եւ ծառայությունների ծավալն առաջիկա 15 տարում կգերազանցի համապատասխանաբար 30 տրիլիոն դոլարը եւ 10 տրիլիոն դոլարը»,- ասել Է Չինաստաանի ղեկավարն՝ ընդգծելով, որ կշարունակվի շարժումը շուկա մուտքի հետագա ընդլայնման ուղղությամբ: Սի Ցզինպինը հիշեցրել Է, որ այս տարվա ապրիլին ինքը հայտարարել Է Չինաստանի շուկա մուտքի ընդլանյման մի շարք միջոցառումների մասին, եւ գործնականում դրանք բոլորն Էլ իրականացվել են:

Hayatsk.info

Հեշթեգներ: Սի-Ցզինպի  


Վերնագիրի այլ պիտակները