Ֆրանսիայում Բոդլերի նամակն աճուրդով վաճառել են ավելի քան 230 հազար եվրոյով

15:12   05 Նոյեմբեր 2018    227

Նամակը, որը բանաստեղծ Շառլ Բոդլերը (1821-1867 թթ.) գրել Էր ինքնասպանության փորձից առաջ, նոյեմբերի 4-ին Ֆրանսիայում կայացած աճուրդում վաճառվել Է 234 հազար եվրոյով:

Աճուրդը, ինչպես հայտնել Է Le Parisien թերթը, Ֆոնտենբլո քաղաքում (Փարիզից հարավ) անցկացրել Է Osenat աճուրդների տունը:

Ուղերձը բանաստեղծի կողմից գրվել Էր 1845 թվականի հունիսին 24 տարեկան հասակում եւ հասցեագրված Էր նրա սիրուհուն՝ Հայիթիից դերասանուհի եւ պարուհի Ժաննա Դյուվալին: «Երբ օրիորդ Ժաննա Դեմերն այս նամակը փոխանցի ձեզ, ես արդեն մեռած կլինեմ: Ես ինձ սպանում եմ, որովհետեւ չեմ կարող այլեւս ապրել, որովհետեւ հոգնածությունը, որով ես քնում ու արթնանում եմ, ինձ համար անտանելի Է»,-գրել Է Բոդլերը:

Սակայն ինքնասպանության փորձը բանաստեղծին չի հաջողվել. դանակով հարվածը, որը նա հասցրել Էր իր կրծքին, պարզվել Է, որ վտանգավոր Է: Բոդլերը դրանից հետո ապրել Է եւս 22 տարի:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ֆրանսիա  


Վերնագիրի այլ պիտակները