Իրանում բողոքի զանգվածային ցույցեր են անցկացվում ամերիկյան պատժամիջոցների դեմ

18:16   05 Նոյեմբեր 2018    168

Հազարավոր իրանցիներ են դուրս եկել երկրի քաղաքների փողոցներ՝ մասնակցելու ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների դեմ ուղղված կառավարամետ հանրահավաքներին:

Նրանք վանկարկում են «Մահ Ամերիկային»: Ցուցարարներն այրել են «Սեմ քեռու» պատկերները եւ նախագահ Դոնալդ Թրամփի դիմանկարները, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Իրանի պետական լրատվամիջոցները պնդում են, որ բողոքի զանգավածային ցույցերին ամբողջ երկրում մասնակցել են միլիոնավոր մարդիկ: Նոյեմբերի 4-ի հանրահավաքներն անցկացվել են Թեհրանում ԱՄՆ-ի դեսպանատան գրավման տարեդարձի օրը, որը տեղի Է ունեցել 1979 թվականին: Այդ իրադարձությունները երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների խզման եւ ամերիկյան պատժամիջոցների սահմանման պատճառ դարձան:

Թեհրանում բողոքի ակցիաները տեղի են ունեցել ԱՄՆ-ի նախկին դեսպանության շենքի մոտ, որտեղ այժմ տեղավորված Է «լրտեսության թանգարանը»: Ցուցարարները բացականչում Էին ինչպես հակաամերիկյան, այնպես Էլ հակաիսրայելական կարգախոսներ:

Նոր սահմանափակումները, որոնք պետք Է ուժի մեջ մտնեն նոյեմբերի 5-ին, վերաբերում են Իրանի նավթային ու բանկային սեկտորներին: Թրամփը պատժամիջոցների սահմանումը համարում Է Թեհրանի միջուկային ծրագիրը կանգնեցնելու փորձ: Իրանի իշխանություններն ի պատասխան հայտարարել են, որ Իրանը մտադիր Է հաղթել այս հոգեբանական պատերազմում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Իրան  


Վերնագիրի այլ պիտակները