ԱՄՆ-ը պատժամիջոցների ցուցակում ներառել է Iran Air ավիաընկերությանը

20:33   05 Նոյեմբեր 2018    116

ԱՄՆ-ը պատժամիջոցների ցուցակում ներառել է իրանական Iran Air խոշորագույն ավիաընկերությանը։

Պատժամիջոցների ենթարկված ծովային բեռնափոխադրողների շարքում են նաեւ «Իրանի Իսլամական Հանրապետության նավային բեռնափոխադրումներ» (IRISL), նավթային տրանսպորտային հսկա «Իրանական ազգային տանկերային ընկերություն» (NITC) կազմակերպությունները։ Ցուցակում ընդգրկվել են նաեւ IRISL-ի 65 դուստր-ընկերությունները եւ նրանց հետ կապված անձինք, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

«Բացի այդ, 122 նավեր եւս ճանաչվել են որպես սեփականություն, որոնցով IRISL-ը հետաքրքրված է»,- ընդգծել է ԱՄՆ ֆինանսների նախարարությունը։

Պատժամիջոցներ են սահմանվել նաեւ Միջուկային էներգիայի կազմակերպության եւ Իրանի ԿԲ-ի դեմ։ Ընդհանուր առմամբ՝ ԱՄՆ ֆինանսների նախարարության արտասահմանյան բաժնետոմսերի վերահսկողության վարչությունը պատժամիջոցներ է սահմանել Իրանի ավելի քան 700 ֆիզիկական անձանց, կազմակերպությունների, օդային եւ ծովային նավերի դեմ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները