Կամերունում շուրջ 80 մարդ է առևանգվել, հիմնականում՝ դպրոցականներ

21:53   05 Նոյեմբեր 2018    162

Կամերունի հյուսիս-արևմտյան անգլալեզու շրջանի վարչական կենտրոն Բամենդա քաղաքի դպրոցներից մեկից շուրջ 80 մարդ է առևանգվել:

Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ հղում անելով կառավարական ու ռազմական աղբյուրներին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հաղոդվում է, որ միջադեպը տեղի է ունեցել երկուշաբթի՝ նոյեմբերի 5-ին: Առևանգվածների մեծ մասը դպրոցականներ են, սակայն նրանց հստակ թիվն առայժմ հայտնի չէ: Աղբյուրներից մեկի խոսքով՝ առևանգվել է 81 մարդ, մինչդեռ մեկ այլ աղբյուրի հավաստմամբ՝ 79:

Նշվում է, որ առևանգվածների թվում է նաև դպրոցի տնօրենը: Այս պահին հայտնի չէ, թե ով է կանգնած այս ամենի ետևում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները