Չիլիի ԱԳՆ է կանչվել Ֆրանսիայի դեսպանը

11:37   06 Նոյեմբեր 2018    245

Չիլիի իշխանությունները Սանտյագոյում Ֆրանսիայի դեսպան Ռոլան Դյուբերտրանին ԱԳՆ են կանչել եւ իրենց մտահոգությունը հայտնել՝ կապված աջ արմատական խմբավորման անդամ Ռիկարդո Պալմե Սալամանկային ապաստան տրամադրելու հետ, որը դատապարտվել է 1991 թվականին գեներալ Աուգուստո Պինոչետին աջակցող սենատորի սպանության համար:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնել է Չիլիի ԱԳՆ մամուլի ծառայությունը:

«Նախարարը դեսպան Դյուբերտրանին է հանձնել Չիլիի նախագահ Սեբաստյան Պինյերայի նամակը՝ ուղղված Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, որ նրան իր մտահոգությունը հայտնի Փախստականների եւ քաղաքացիություն չունեցող անձանց պաշտպանության ֆրանսիական բյուրոյի որոշմամբ՝ Չիլիի քաղաքացի, 1991 թվականին Չիլիում սենատոր Խաիմ Գուսմանի սպանության եւ Քրիսթին Էդվարդս դել Ռիոյի առեւանգման համար դատապարտված Ռիկարդո Պալմե Սալամանկային քաղաքական ապաստան տրամադրելու մասին»,- նշված է հաղորդագրության մեջ:

ԱԳՆ-ից ընդգծել են, որ Պինյերայի նամակում նաեւ նշված է չիլիացու «արտահանձնման գործընթացը շարունակելու անհրաժեշտության» մասին:

«Մանուել Ռոդրիգեսի անվան հայրենասիրական ճակատ» աջ արմատական խմբավորման նախկին անդամ Ռիկարդո Պալմա Սալամանկան ցմահ ազատազրկման էր դատապարտվել սենատոր Խաիմ Գուսմանի սպանության համար: Նա 1996 թվականին չիլիական բանտից փախուստի էր դիմել:

2018 թվականի փետրվարին Պալմա Սալամանկան ձերբակալվել էր Ֆրանսիայում: Ուրբաթ Ֆրանսիայի իշխանությունները նրան քաղաքական ապաստան էին տվել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Չիլի   Ֆրանսիա  


Վերնագիրի այլ պիտակները