Պարզվել է Bitcoin-ը կրկնակի թանկ է ոսկուց և պլատինից

16:37   06 Նոյեմբեր 2018    238

Գիտնականները պնդում են, որ մայնինգամոլությամբ տարվելը լավ բանի չի հանգեցնի և կոչ են անում «ինչ որ բան ձեռնարկել» կրիպտոարժույթի հայթայթման դեմ:

Օք Ռիջի ազգային լաբորատորիայի հետազոտողները հայտարարել են, որ մեկ բիթքոինից ստացված շահույթը գերազանցում է ոսկուց և պլատինից ստացած շահույթին:

Գիտնականները պարզել են, որ մեկ բիթքոին ստանալու համար ծախսվում է 17 մեգաջոուլ էներգիա, համեմատած պղնձի՝ 4, ոսկու՝ 5 և պլատինի՝ 7 մեգաջուլի հետ, հաղորդում է Guardian-ը:

Միևնույն ժամանակ կրիպտոարժույթի հայթայթման համար ծախսվող էներգիայի քանակը անընդհատ աճում է. 2017թ. բիթքոին հայթայթող բոլոր մայնինգ-ֆերմաները ծախսել են այնքան էլեկտրաէներգիա, որքան Իռլանդիան: 2018թ. բիթքոինների հայթայթման համար ծախսվող էներգիան համեմատական կլինի այնպիսի երկրի լուսավորման և ջեռուցման համար ծախսվող էներգիային, ինչպիսին Դանիան է:

Hayatsk.info

Հեշթեգներ: Bitcoin  


Վերնագիրի այլ պիտակները