ՌԴ-ն կոչ է անում միջազգային հանրությանը` համագործակցել ահաբեկչության դեմ պայքարում

12:52   07 Նոյեմբեր 2018    282

Ռուսաստանը կոչ է անում միաջզգային հանրությանը` բարեխղճորեն փոխգործակցել ահաբեկչության դեմ պայքարում:

Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը Մոսկվայում ուժայինների խորհրդակցության լիագումար նիստում ելույթի ժամանակ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Միջազգային հանրության համակարգված, կոլեկտիվ գործողությունների հաստատմանը նախկինի պես խանգարում է են աշխարհաքաղաքական հավակնությունները, թաքնված օրակարգերը և երկակի չափանիշները»,-ասել է Լավրովը:

Ավելի վաղ հայտնել ենք, որ ՌԴ-ում 2018 թվականի ընթացքում բացահայտվել է միջազգային ահաբեկչական խմբավորումների 70 բջիջ:

Hayatsk.info

Հեշթեգներ: ՌԴ  


Վերնագիրի այլ պիտակները