Լեհաստանը ռուսական գազի ևս մեկ փոխարինում է գտել

16:00   08 Նոյեմբեր 2018    254

Լեհաստանի PGNiG գազի պետական ընկերությունը հեղուկացված բնական գազի մատակարարման պարտավորագիր է ստորագրել Միացյալ Նահանգների Cheniere ընկերության հետ:

Այդ մասին ասված է լեհական ընկերության հաղորդագրության մեջ: Պայմանագիրը նախատեսված է 23 տարվա համար՝ մինչեւ 2042 թվականը:

Առաջին երեք տարում Լեհաստանը կստանա 0,73 միլիարդ խորանարդ մետր գազ, այնուհետեւ եւս 39 միլիոն խորանարդ մետր: PGNiG-ի հաղորդագրության մեջ գինը նշված չէ. սոսկ ասված է, որ այն մրցունակ է: 2017 թվականի դրությամբ, Լեհաստանին պահանջվող 19,1 միլիարդ խորանարդ մետր վառելիքի ներմուծման 70 տոկոսը բաժին է ընկել Ռուսաստանի «Գազպրոմին»:

Չորս միլիարդ խորանարդ մետրը երկիրն արդյունահանում է ինքնուրույն՝ PGNiG-ի ուժերով: Վարշավան բազմիցս հայտարարել է ռուսական վառելիքից կախվածությունը նվազեցնելու ցանկության մասին: Մասնավորապես, հոկտեմբերի կեսերին հեղուկացված բնական գազի մատակարարման քսանամյա պարտավորագիր է ստորագրվել ԱՄՆ-ի Venture Global LNG-ի հետ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Լեհաստան  


Վերնագիրի այլ պիտակները