Մանֆրեդ Վեբերը Եվրահանձնաժողովի ղեկավարի թեկնածու է

22:17   08 Նոյեմբեր 2018    145

ԳԴՀ-ի իշխող կոալիցիայի մեջ մտնող Քրիստոնեասոցիալիստական միության փոխնախագահ Մանֆրեդ Վեբերին 2019թ․ կայանալիք ընտրություններում Եվրոպական ազգային կուսակցությունն առաջադրել է Եվրոպական հանձնաժողովի նախագահի պաշտոնի թեկնածու։

Բավարացի քաղաքական գործչի թեկնածությանը, ով Եվրախորհրդարանում ԵԱԿ խմբակցության ղեկավարն է, կողմ է քվեարկել Հելսինկիում կուսակցության համագումարի պատվիրակների 79 տոկոսը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Այսպիսով 46-ամյա Վեբերը հաղթել է Եվրոպական ազգային կուսակցության ներսում՝ շրջանցելով եւս մեկ թեկնածուի՝ Ֆինլանդիայի նախկին վարչապետ Ալեքսանդեր Ստուբային։ Իր խոսքում Վեբերը հայտարարել է, որ «երազում է այն Եվրոպայի մասին, որը ոչ ոքից կախում չունի»։ Իր կարեւոր խնդիրը նա համարել է արտաքին սահմանների եւ եվրոպական արժեքների պաշտպանությունը։

Այժմ Եվրահանձնաժողովի ղեկավարի պաշտոնի համար Վեբերը մրցակցում է սոցիալ-դեմոկրատների թեկնածուի՝ Նիդեռլանդների ԱԳ նախկին նախարար Ֆրանս Թիմերմանսի հետ։ Անհրաժեշտ է, որ նրա թեկնածությունը պաշտպանեն ԵՄ երկրների ղեկավարները։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները