Ադրբեջանում նշվում է Պետական Դրոշի օրը

09:00   09 Նոյեմբեր 2018    432

Այսօր Ադրբեջանի Պետական Դրոշի օրն է:

Ինչպես հայտնում է Hayatsk.info-ն, 1918 թ. նոյեմբերի 9-ին Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության կառավարության նիստում՝ Ադրբեջանի եռագույն դրոշը ընդունվել է որպես պետական խորհրդանիշ:

Ադրբեջանի Գերագույն խորհրդի 1991 թ. փետրվարի 5-ի որոշմամբ՝ վրան ութակողմ աստղ ու կիսալուսին պատկերված ներկայիս եռագույն դրոշը հայտարարվել է, որպես մեր անկախ Հանրապետության պետական դրոշ:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի 2009 թ. նոյեմբերի 18-ին ստորագրած կարգադրությամբ, նոյեմբերի 9-ը նշվում է որպես Պետական դրոշի օր: Նախագահը նաև առաջարկություն է ուղարկել խորհրդարան՝ Պետական Դրոշի օրվա հետ կապված Աշխատանքային Օրենսգրքում փոփոխություն մտցնելու մասին: Միլլի Մեջլիսը համապատասխան փոփոխություն է մտցրել Աշխատանքային Օրենսգրքում, որի հիման վրա Պետական Դրոշի օրը համարվել է ոչ աշխատանքային օր:

2010 թ. սեպտեմբերի 1-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ տեղի է ունեցել՝ Բաքվի Բայիլ ավանի տարածքում տեղակայված Պետական Դրոշի հրապարակի հանդիսավոր բացումը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան   Դրոշի-օր  


Վերնագիրի այլ պիտակները