Ավստրիայի դեսպանը ՌԴ ԱԳՆ կկանչվի

14:24   09 Նոյեմբեր 2018    310

Ավստրիայի դեսպան Յոհաննես Այգներն այսօր ՌԴ ԱԳՆ կկանչվի:

Այդ մասին РИА Новости-ին հայտնել է ԱԳՆ-ում աղբյուրը:

Նշենք, որ Ավստրիայի և ՌԴ-ի միջև սկանդալ է հասունանում: Kronen Zeitung պարբերականը տեղեկություն էր հրապարակել, ըստ որի՝ ԶՈւ նախկին գնդապետերից մեկը կասկածվում է 20 տարի շարունակ ՌԴ-ի օգտին լրտեսությամբ զբաղվելու մեջ:

Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը ռուսական կողմից «թափանցիկ» տեղեկատվություն է պահանջել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ավստրիա   ՌԴ  


Վերնագիրի այլ պիտակները