ԱՄՆ-ն եւ Լեհաստանը էներգետիկ անվտանգության ոլորտում համագործակցության մասին հռչակագիր են ստորագրել

20:56   09 Նոյեմբեր 2018    134

ԱՄՆ էներգետիկայի նախարար Ռիկ Փերրին իր լեհ գործընկեր Քշիշտոֆ Տխուժեւսկիի հետ էներգետիկ անվտանգության ոլորտում համագործակցության մասին հռչակագիր է ստորագրել։

Փաստաթղթում խոսվում է գազի մատակարարումների ապահովման, ատոմային էներգիայի զարգացման եւ կիբեռանվտանգության ոլորտում համագործակցության մասին, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Տխուժեւսկու խոսքով՝ համաձայնագրի նպատակն է, մասնավորապես, որ Լեհաստանը անկախ լինի ու կարողանա ընտրել գործընկերներին։

Իր հերթին Փերրին նշել է, որ հռչակագիրը «էներգետիկ անվտանգության բնագավառում Միացյալ Նահանգների եվրոպամետ քաղաքականության» օրինակ է:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները