Սոմալիում մահապարտ ահաբեկիչների գործողությունների հետևանքով առնվազն 17 մարդ է զոհվել

21:23   09 Նոյեմբեր 2018    149

Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյի կենտրոնում մահապարտ ահաբեկիչների գործողությունների հետևանքով առնվազն 17 մարդ է զոհվել:

Նշվում է, որ ահաբեկիչները երկու պայթյուն են իրականացրել Սոմալիի քրեական հետախուզության բաժանմունքից ոչ հեռու գտնվող հյուրանոցի մոտ:

«Ներկա պահի դրությամբ մենք հաստատում ենք 17 խաղաղ բնակչի մահը: Այն պահին, երբ տեղի են ունեցել պայթյուններն ու հրաձգությունը, նրանք գտնվել են հասարակական տրանսպորտում», - հայտնել է Մոգադիշոյի ոստիկաններից մեկը՝ ընդգծելով, որ զոհերի թիվն «անշուշտ կավելանա», տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Սոմալի  


Վերնագիրի այլ պիտակները