Նոր ռեկորդ Ռոնալդուից

14:17   26 Նոյեմբեր 2018    350

Իտալական «Յուվենտուսի» հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն հերթական ռեկորդի հեղինակն է դարձել։

Ինչպես հայտնում է Lenta.ru-ն, իտալական առաջնության 16 հանդիպումների ընթացքում Ռոնալդուն խփել է 10 գոլ՝ այդպիսով սահմանելով յուրօրինակ ռեկորդ։

Հանդիպումը, որտեղ Ռոնալդուն դարձել է ռեկորդի հեղինակ, տեղի է ունեցել Թուրինի «Ալյանց» մարզադաշտում եւ ավարտվել է 2։0 հօգուտ «Յուվենտուսի»։

Հիշեցնենք, որ թուրինյան ակումբը առաջնության առաջատարն է 37 միավորով։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռոնալդու  


Վերնագիրի այլ պիտակները