Սիրիայում ահաբեկիչների կողմից գողացված ավելի քան 100 արտեֆակտ են հայտնաբերել

17:46   27 Նոյեմբեր 2018    309

Դերաայի հնությունների վարչությունը Դերաա նահանգի արեւելքում գտնվող էլ-Ջիզա բնակավայրում ավելի քան 100 հնագիտական արտեֆակտներ է հայտնաբերել:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հաղորդում է Սիրիայի ՍԱՆԱ պետական լրատվական գործակալությունը:

Գործակալության տվյալներով, էլ-Ջիզա բնակավայրի տներից մեկում՝ նահանգի կենտրոնից 20 կմ հեռավորության վրա, վարչությունը հայտնաբերել է 103 արտեֆակտ: Արտեֆակտները գողացվել են մաքսանենգության նպատակով:

Գործակալության տվյալներով, 75 արտեֆակտները պատրաստված են բազալտից եւ մարմարից, 28-ը՝ կերամիկայից, բոլորն անտիկ դարաշրջանին են վերաբերում: Ենթադրվում է, որ դրանք առեւանգվել են երկրի հարավում գտնվող Բոսրա քաղաքի հնագիտական թանգարանից, երբ տարածքը գտնվում էր ահաբեկչական կազմակերպությունների հսկողության ներքո:

Hayatsk.info

Հեշթեգներ: Սիրիա  


Վերնագիրի այլ պիտակները