Կալինինգրադում որոշել են, որ Կանտն իրենց թշնամին է

22:22   27 Նոյեմբեր 2018    248

Կալինինգրադում անհայտ բարբարոսները կարմիր ներկ են լցրել Էմանուիլ Կանտի արձանի վրա։ Դեպքը տեղի է ունեցել գերմանացի փիլիսոփայի անունը կրող Բալթյան դաշնային համալսարանի մասնաճյուղերից մեկի այգում։

Արձանի կողքին թափված են եղել թռուցիկներ, որտեղ գրված է եղել, որ Կանտը թշնամի է եւ պետք է «օտարի անունը հանել մեր փոստաթղթերից», տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Ավելի ուշ հայտնի է դարձել, որ նման գործողություններ են կատարվել նաեւ Կանտի գերեզմանի եւ Լենինի պողոտայում նրա տան ցուցանակի հանդեպ։ Ոստիկանությունը ստուգումներ է անցկացնում։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Կալինինգրադ  


Վերնագիրի այլ պիտակները