ՖԻՖԱ-ն վերջնագիր է ներկայացրել

10:12   28 Նոյեմբեր 2018    350

ՖԻՖԱ-ն Իրանին վերջնագիր է ներկայացրել՝ պահանջելով արտոնել կանանց ներկա գտնվել մարզադաշտում՝ ֆուտբոլային հանդիպումների ժամանակ։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է Lequipe-ն։ Նշենք, որ Իրանում, սկսած Իսլամական հեղափոխության օրվանից գործում էր արգելք, որով կանայք չէին կարող այցելել ֆուտբոլային հանդիպումներին։

Սակայն 2018-ին աղջիկներին թույլատրվեց ներկա գտնվել Ասիական Չեմպիոնների լիգայի «Պերսեպոլիս»-«Կասիմ» հանդիպմանը, ինչպես նաեւ մեկ ընկերական հանդիպման։ ՖԻՖԱ-ն ի գիտություն է ընդունել սա, սակայն եւ հայտարարել է, որ վստահ չէ, որ արգելքը ամբողջովին հանվել է Իրանում։ Եթե Իրանը համատի, ապա Ֆուտբոլի իրանական ֆեդերացիան կարող է հեռացվել ՖԻՖԱ-ի կազմից։

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրան   ՖԻՖԱ  


Վերնագիրի այլ պիտակները