The Times. 2020-21թթ. մրցաշրջանից կգործեն վարձակալության նոր կանոններ

16:00   30 Նոյեմբեր 2018    350

ՖԻՖԱ-ն փոփոխություններ է կատարելու ֆուտբոլիստների վարձակալության կանոններում:

The Times-ը հաղորդում է, որ ՖԻՖԱ-ն վերջնականապես որոշել է կրճատել մեկ մրցաշրջանի ընթացքում վարձակալությունների քանակը:

2020-2021թթ. մրցաշրջանից սկսած ակումբները մեկ մրցաշրջանի ընթացքում կկարողանան ձևակերպել առավելագույնը 8 վարձակալության գործարք:

Բացի այդ, երկու ակումբներ իրար միջև երկուսից ավելի վարձակալություն ձևակերպելու իրավունք չեն ունենա:

Կանոնների փոփոխությունը ֆինանսական խարդախություններին վերջ դնելու և երիտասարդ ֆուտբոլիստների առաջընթացին նպաստելու նպատակ ունի:

Hayatsk.info

Հեշթեգներ: ՖԻՖԱ  


Վերնագիրի այլ պիտակները