Ուժեղ սմոգը Չինաստանում մի քանի տասնյակ քաղաքներ է ծածկել

22:45   01 Դեկտեմբեր 2018    194

Չինաստանի իշխանությունները քաղաքացիներին զգուշացրել են, որ ուժեղ սմոգը հանգստյան օրերին 79 քաղաք է ծածկելու:

Այդ քաղաքներում տեսանելիությունը կրճատվել է՝ հասնելով 50 մետրի, ինչը կաթվածահար է արել օդային, ջրային ու ցամաքային տրանսպորտի աշխատանքը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Որոշ շրջաններում դադարեցվել է խոշոր մայրուղիներով երթեւեկությունը: Ծայրաստիճան աղտոտվածության հետեւանքով բազմաթիվ ֆաբրիկաներ ստիպված կլինեն դադարեցնել աշխատանքը: Բացի այդ, ավտոմեքենաների օգտագործման սահմանափակումներ են մտցվել:

Դպրոցներում եւ այլ ուսհաստատություններում չեղարկվել են դասերը բաց երկնքի տակ:

Շրջակա միջավայրի մոնիտորինգի ազգային կենտրոնի տեղեկատվությամբ, վնասակար նյութերի կուտակումը մթնոլորտում իր պիկին կհասնի դեկտեմբերի 2-ին եւ անփոփոխ կմնա առնվազն 3 օր: Հինգ խոշոր քաղաքներում հայտարարվել է առողջության սպառնալիքի բարձրագույն մակարդակ՝ «կարմիր»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Չինաստան  


Վերնագիրի այլ պիտակները