Մեսսին՝ Եվրոպայի 2018 թվականի լավագույն ռմբարկու

16:24   01 Հունվար 2019    465

Լիոնել Մեսսին հաղթել է Կրիշտիանու Ռոնալդուի և Ռոբերտ Լևանդովսկիի հետ մրցակցությունում և դարձել Եվրոպայի 2018 թվականի լավագույն ռմբարկու:

Տեղեկացնում է UEFA-ի պաշտոնական կայքը: Արգենտինացին դարձել է 51 գոլի հեղինակ՝ 54 խաղում: Երկրորդ տեղում Կրիշտիանու Ռոնալդուն է, ով 53 խաղում իր հաշվին է գրանցել 49 գոլ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Եռյակը եզրափակում է Ռոբերտ Լևանդովսկին: Լեհ հարձակվողը 56 խաղ է անցկացրել՝ դառնալով 46 գոլի հեղինակ: Մեսսին 50 և ավելի գոլ է խփում վերջին 9 մրցաշրջաններից 8-ում:

Նախորդ տարի լավագույն ռմբարկու էր ճանաչվել «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը, ով 52 խաղ էր անցկացրել ու դարձել 56 գոլի հեղինակ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մեսսի   2018  


Վերնագիրի այլ պիտակները