UFC-ի վարկանիշ. Խաբիբ Նուրմագոմեդովը նահանջել է երրորդ տեղ

13:08   04 Հունվար 2019    631

UFC-ին ներկայացրել է մարզիկների վարկանիշները՝ անկախ քաշային կարգերից:

Hayatsk.info-ն հայտնում է, որ ցուցակը շարունակում է գլխավորել գերծանր քաշային կարգում չեմպիոն, ամերիկացի Դանիել Կորմյեն:

Թեթեւ քաշային կարգում UFC չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովը նահանջել է երրորդ տեղ, իսկ դաղստանցի մարտիկին շրջանցել է կիսածանր քաշային կարգի չեմպիոնի կոչումը նվաճած Ջոն Ջոնսը: UFC-ի 2 քաշային կարգերում նախկին չեմպիոն, իռլանդացի Քոնոր Մաքգրեգորն 9-րդ տեղում է:

UFC-ի վարկանիշ

1. Դանիել Կորմյե
2. Ջոն Ջոնս
3. Խաբիբ Նուրմագոմեդով
4. Մաքս Հոլուեյ
5. Տի-Ջեյ Դիլաշոու
6. Թայրոն Վուդլի
7. Ժորժ Սեն-Պյեր
8. Ամանդա Նունյես
9. Քոնոր Մաքգրեգոր
10. Ստիպե Միոչիչ

Hayatsk.info

Հեշթեգներ: UFC   Սպորտ  


Վերնագիրի այլ պիտակները