Գիտնականները պարզել են, թե ինչպես են թաղել ազդեցիկ վիկինգներին հին Իսլանդիայում

14:35   04 Հունվար 2019    574

Հին Իսլանդիայում ազդեցիկ վիկինգների թաղման արարողության ժամանակ ընդունված է եղել սպանել ձիերին ու թաղել տերերի հետ միասյն, գրում է Daily Mail-ը։ Ընդ որում ձիուն թաղել են տիրոջ կողքը։

Շուրջ 350 գերեզմաններում թաղված ձիերի ԴՆԹ-ի ուսումնասիրության արդյունքում գիտնականները պարզել են, որ բոլոր կենդանիները հովատակներ են եղել։ Մասնագետների կարծիքով, եթե հովատակներին թաղել են տերերի կողքին, ապա զամբիկների միսը բաժանել են հուղարկավորության արարողության ժամանակ։

Journal of Archaeological Science ամսագրի հոդվածում նշվում է, որ հետազոտողները վերլուծել են շուրջ 150 ձիերի ատամներն ու ոսկորները, որոնց մեկի դեպքում հնարավոր է եղել պարզել նրանց սեռը, բոլորը եղել են հովատակ, բացի մեկից։

Ձիերին սպանել են կամ գլխին հարվածելով, կամ գլխատելով։

Hayatsk.info

Հեշթեգներ: Իսլանդիա  


Վերնագիրի այլ պիտակները