2018-ի լավագույն ֆիլմ է ճանաչվել «Հեծյալը». NSFC

16:44   06 Հունվար 2019    571

ԱՄՆ կինոքննադատների ազգային խորհուրդը (NSFC) հրապարակել է 2018 թվականի լավագույն ֆիլմերի վարկանիշը:

Այս մասին հաղորդում է The Hollywood Reporter-ը:

Ըստ այդմ՝ լավագույն ֆիլմն է չինացի ռեժիսոր Խլոյ Չժաոյի «Հեծյալը» ֆիլմը: Այս ֆիլմը տաղանդավոր ձի վարժեցնողի մասին է, որը ստիպված է թողնել իր կարիերան գլխի ծանր վնասվածքի պատճառով:

Երկրորդ տեղում մեքսիկացի ռեժիսոր Ալֆոնսո Կուարոնի «Հռոմ» ֆիլմն է: Երրորդ տեղում հարավկորեացի ռեժիսոր Լի Չխան-դոնի «Բոցավառվողը» ֆիլմն է:

Մասնագետների վարկածով՝ լավագույն ռեժիսոր է ճանաչվել Ալֆոնսո Կուարոնը՝ չնայած նրա ֆիլմը երկրորդ տեղն է զբաղեցրել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները