Արքայադուստր Դիանայի պատկերով Բենքսիի կեղծ թղթադրամը Բրիտանական թանգարանում է

12:02   02 Փետրվար 2019    335

Բրիտանական թանգարանի հավաքածուն նոր ցուցանմուշ ունի․ հայտնի նկարիչ Բենքսիի կեղծ թղթադրամը, որին արքայադուստր Դիանան է պատկերված, հաղորդում է The Guardian-ը:

Դա թանգարանում տեղ գտած նկարչի առաջին գործն է։

Ուելսի արքայադստեր պատկերով 10 ֆունտ արժողությամբ կեղծ թղթադրամը՝ «Թեններ Դիի դեմքով» անվանմամբ, կհամալրի թանգարանի մետաղադրամների ու թղթադրամների հավաքածուն:

Բենքսիի այս գործը թանգարանին է նվիրել նկարչի ներկայացուցիչը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Դիանա  


Վերնագիրի այլ պիտակները