ՖԻՖԱ-ի նախագահական ընտրություններից առաջ Ինֆանտինոն ունի 196 ֆեդերացիայի աջակցություն

15:53   04 Փետրվար 2019    517

ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն կառույցի նոր նախագահական ընտրություններից առաջ ունի 196 ֆեդերացիայի աջակցություն:

Հաղորդվում է, որ Ինֆանտինոյի միակ հավանական մրցակիցը Շվեյցարիայի հավաքականի և «Տոտենհեմի» նախկին ֆուտբոլիստ Ռամոն Վեգան է: Թեկնածություն առաջադրելու վերջնաժամկետը փետրվարի 5-ն է, իսկ մայիսի 5-ը լինելու է վերջին օրը, երբ ՖԻՖԱ-ն իր կազմի մեջ մտնող ասոցիացիաներին պետք է թեկնածուների վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն փոխանցի:

ՖԻՖԱ-ի նախագահական ընտրությունները կայանալու է հունիսի 5-ին, Փարիզում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Hayatsk.info

Հեշթեգներ: ՖԻՖԱ  


Վերնագիրի այլ պիտակները