«Գուցե ինչ-որ սենատո՞ր է». ամերիկացիների մի մասը չի ճանաչել փոխնախագահ Մայք Փենսին

15:42   06 Փետրվար 2019    559

Ամերիկացիների որոշ մասը չի ճանաչում երկրի փոխնախագահ Մայք Փենսին:

Այդ մասին պարզ է դարձել ABC հեռուստաալիքի հաղորդավար Ջիմի Քիմելի անցկացրած փորձարկման արդյունքում:

Նշենք, որ վերջերս CNN հեռուստաալիքի պատվերով ԱՄՆ-ում անցկացված հարցման արդյունքում պարզվել էր, որ ամերիկացիների 12%-ը երբևէ չի լսել Մայք Փենսի մասին: Այս հարցումից հետո հաղորդավարը որոշել է հարցում անցկացնել դրսում՝ ցույց տալով ԱՄՆ փոխնախագահի լուսանկարը:

Քաղաքացիներից շատերը, որոնց հետ շփվել է թղթակիցը, դժվարացել են պատասխանել:

«Գուցե ինչ-որ սենատո՞ր է», - ասել է հարցման մասնակիցներից մեկը:

Մեկ այլ ամերիկացի նշել է, որ դա ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնն է:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մայք-Փենս  


Վերնագիրի այլ պիտակները