Չեմպիոնների լիգայի պատմության մեջ առաջին անգամ կկիրառվի VAR համակարգը

19:47   10 Փետրվար 2019    700

ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը հրապարակել է, թե ովքեր են սպասարկելու Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի՝ փետրվարի 12-ին կայանալիք խաղերը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ «Մանչեսթեր Յունայթեդ»-«Պարի Սեն Ժերմեն» հանդիպման համար ընտրվել է իտալական մրցավարական անձնակազմ: Խաղի գլխավոր մրցավարը կլինի Դանիելե Օրսատոն: Նրա օգնականները կլինեն Ֆաբիանո Պրետին և Ալեսանդրո Կոստանցոն: Չորրորդ մրցավարը Դանիելե Դովերին է, իսկ վիդեոօգնականները Մարկո Գվիդան և Մասիմիլիանո Իրատին են:

Այսպիսով, Չեմպիոնների լիգայի պատմության մեջ առաջին անգամ գլխավոր մրցավարները կունենան վիդեոօգնականներ: Հիշեցնենք, որ ավելի վաղ ՈւԵՖԱ-ն հայտարարել էր՝ Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության 1/8 եզրափակիչ փուլից մրցաշարում կկիրառվի VAR համակարգը:

«Ռոմա»-«Պորտու» հանդիպման համար ընտրվել են հոլանդացի մրցավարներ: Գլխավոր մրցավարը Դանի Մակելին է, նրա օգնականները՝ Մարիո Դիկսը և Հեսել Ստեգստրան: Չորրորդ մրցավարի պարտականությունները կատարելու է Կևին Բլոմը, իսկ վիդեոօգնականները լինելու են Պոլ վան Բուկելը և Կամֆուս Յոհեմը:

Hayatsk.info

Հեշթեգներ: VAR   Չեմպիոնների-լիգան  


Վերնագիրի այլ պիտակները