Իրանում ցույցեր են սկսվել Իսլամական հեղափոխության 40-ամյակի կապակցությամբ

14:15   11 Փետրվար 2019    304

Իրանում հազարից ավելի քաղաքներում եւ 10 հազար բնակավայրերում անցկացվում են զանգվածային տոնական միջոցառումներ՝ նվիրված Իսլամական հեղափոխության 40-ամյակին:

Այդ մասին, փետրվարի 11-ին հայտնել Է Tasnim գործակալությունը: Ցույցերն անցկացվում են վաղ առավոտից, մարդկանց բազմությունները փողոցներ են դուրս եկել իրանական դրոշներով եւ պաստառներով: Նրանցից շատերը բացականչում են կարգախոսներ, այդ թվում՝ «Մահ Ամերիկային» կարգախոսը:

Ցուցարարները Թեհրանում զբաղեցրել են Ազադի խոշորագույն հրապարակը, որտեղ ավելի ուշ ելույթ կունենա Իրանի նախագահ Հասան Ռոուհանին:

Իրանում ընթացող տոնակատարությանը հարյուրավոր գիտնականներ, քաղաքական գործիչներ եւ լրագրողներ են ժամանել այլ երկրներից: Միջոցառումներին շարքային քաղաքացիների հետ միասին մասնակցում են իրանցի բարձրաստիճան պաշտոնատար անձինք եւ զինվորականներ: Իսլամական Հեղափոխության 40-ամյակին նվիրված տոնակատարությունն սկսվել Է փետրվարի 1-ին. 1979 թվականին այդ օրը այաթոլլա Խոմեյնին՝ Իսլամական հեղափոխության առաջնորդը, Փարիզից Թեհրան Էր ժամանել 15-ամյա վտարանդիությունից հետո:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրան  


Վերնագիրի այլ պիտակները