Իսրայելում գտել են V դարի հարուստ սամարացու տունը

16:41   02 Մարտ 2019    541

Հնագիտական հետազոտությունն անցկացվել էր երկրի կենտրոնում՝ ապագա շինարարության տարածքում, հաղորդում է «Մոյա պլանետա»-ն՝ հղում կատարելով The Times of Israel-ին:

Համարվում է, որ 1600 տարի առաջ այդտեղ խոշոր քարհանքեր էին եւ հարուստ այգիներ, որտեղ աճեցնում էին խաղող: Պեղումների ընթացքում հնագետները հայտնաբերել են խճանկարով հատակ ունեցող տան ավերակները: Անալիզը ցույց է տվել, որ խճանկարը ստեղծվել էր մ.թ. V դարում: Դրա վրա կար հունարեն գրառում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Գրառման մեջ խնդրանք էր առ Աստված՝ օգնել Ադիոս վարպետին՝ տան տիրոջը: Հետազոտողները գտնում են, որ նա սամարացի էր: Մ.թ. V դարում տվյալ տարածաշրջանում ծաղկում էր սամարական մշակույթը, որը նաեւ փաստում են այդտեղ հայտնաբերված բազմաթիվ արտեֆակտները: Բացի այդ, այդ տեղանքի մոտակայքում հնագետները գտնել են նաեւ սամարական տաճարի մնացորդներ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իսրայել  


Վերնագիրի այլ պիտակները