Եգիպտոսում խոյագլուխ սֆինքս է հայտնաբերվել

19:01   03 Մարտ 2019    541

Հնագետները Եգիպտոսում հսկայական խոյագլուխ սֆինքս են հայտնաբերել, որը թվագրվում է Թութանհամոն փարավոնի պապու ժամանակաշրջանին:

Hayatsk.info-ն հայտնում է, որ սֆինքսը, որի երկարությունը կազմում է 5 մետր, բարձրությունը՝ 3.5, իսկ լայնությունը՝ 1.5, հայտնաբերվել է Նեղոսի մոտ գտնվող հինավուրց քարհանքի տարածում՝ ավերակների տակ: Նախքան պեղումներն իրականացնելը միայն սֆինքսի գլուխն է երևացել:

Գիտնականների կարծիքով՝ գտածոն պատկանում է Ամենհոտեպ III փարավոնի ժամանակաշրջանին, որը գահակալել է մ.թ.ա. 14-րդ դարում: Խոյագլուխ սֆինքսը քանդակվել է նույն օրինակով, ինչպես և Կառնակի հայտնի համալիրի մոտ գտնվողները:

Hayatsk.info

Հեշթեգներ: Եգիպտոս   Մշկույթ  


Վերնագիրի այլ պիտակները