Հնագետները չինական գերեզմանում «անմահության էլիքսիր» են գտել

12:30   04 Մարտ 2019    473

Չինական հնագույն գերեզմանում հնագետները գտել են 3.5 լիտր ըմպելիք, որը հավերժական կյանքով է օժտում, գրում է «Սինխուան»:

Նշվում է, որ էլիքսիրը պահված է եղել հին բրոնզե կճուճի մեջ, որը գտնվել է մ.թ.ա 202 թվականին գոյություն ունեցած Արեւմտյան Խան անվանի դինաստիային պատկանող գերեզմանում:

Սկզբում հնագետնեիրը կարծել են, որ լիկյոր են գտել, քանի որ պարունակությունը ալկոհոլի հոտ ուներ: Սակայն լաբորատոր հետազոտությունները ցույց են տվել, որ խորհրդավոր հեղուկը հիմնականում բաղկացած է կալիումից եւ ալունիտից, որոնք համարվում են հնագույն դաոսյան տեքստում գրված անհամության նախագծի հիմնական բաղադրիչներից:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները