Եվրալիգայի եզրափակչի համար Բաքու կժամանի 20 հազար երկրպագու

12:36   04 Մարտ 2019    600

Եվրոպական լիգայի եզրափակիչ խաղի կապակցությամբ ակնկալվում է, օդային ճանապարհով Ադրբեջան կժամանի 20 հազար երկրպագու:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտարարել է հաշվետու խորհրդաժողովում AFFA- ի գլխավոր քարտուղար Էլխան Մամեդովը:

Նրա խոսքերով, նրանք, ովքեր ունեն տոմսեր դիտելու խաղը եւ հավատարմագրված լրագրողները, անվճար են օգտվելու հասարակական տրանսպորտից:

Նշենք, որ ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի 2018-2019-ի եզրափակիչ խաղը կկայանա մայիսի 29-ին, ժամը 23: 00-ին, Բաքվի օլիմպիական մարզադաշտում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Եվրալիգա  


Վերնագիրի այլ պիտակները