Մեյը բրեքսիթի պատճառով զրկվել է գրեթե ամբողջ կառավարության աջակցությունից

10:07   11 Մարտ 2019    562

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը բրեքսիթի հետ կապված ճգնաժամային իրավիճակի պատճառով զրկվել է գրեթե ամբողջ կառավարության աջակցությունից, հայտնում է The Telegraph-ը:

Պարբերականի տեղեկություններով՝ կառավարության անդամները հանդես են գալիս հուլիսից ոչ ուշ Մեյի հրաժարականի օգտին, որպեսզի Պահպանողական կուսակցության նոր առաջնորդը կարողանա անցկացնել ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու բաբնակցությունների հաջորդ փուլը, եթե խորհրդարանը չաջակցի առանց գործարքի բրեքսիթին:

Պարբերականը հայտնում է, որ բրիտանական կառավարությունում Մեյին դեռեւս աջակցում է միայն երկու նախարար:

Եվրախորհրդարանից ավելի վաղ հայտարարել էին, որ բրեքսիթի ժամկետը կարող է տեղափոխվել հուլիսի սկիզբ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մեյ  


Վերնագիրի այլ պիտակները