Իրանում գազատար է պայթել. կան զոհեր

22:35   14 Մարտ 2019    268

Իրանի հարավարևմտյան Ահվազ քաղաքում գազատարի պայթյունի հետևանքով մահացել է առնվազն 4 մարդ, այդ թվում՝ 1 երեխա: Եվս 5 հոգի վիրավորվել է:

Պայթյունը տեղի է ունեցել Մահշար և Ահվազ քաղաքները կապող գազատարից գազի արտահոսքի պատճառով: Պայթյունի պատճառով մոտակայքում գտնվող մի քանի ավտոմեքենա սկսել է այրվել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Դեպքի վայրում աշխատում են փրկարարները:



Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները