Չինական ընկերությունը տուգանք է վճարել Range Rover-ը կեղծելու համար

19:13   25 Մարտ 2019    450

Jaguar Land Rover ընկերությունը հայտարարել է Չինաստանի դատարանում տեղական ավտոարտադրողի հանդեպ տարած հաղթանակի մասին։

Չինական ընկերությունը վաճառել է ավտոմեքենաներ, որոնցում կրկնօրինակված են Range Rover Evoque ավտոմեքենայի գործառույթները՝ տեեկացնում է Bloomberg-ը։ Jaguar Land Rover-և Jiangling Motors Corp.-ի միջև վեճը ընթանում է 2014թ․ ի վեր, երբ բրիտանական ընկերությունը մեղադրեց չինական արտադրողին իր ստեղծած տեխնոլոգիաները օգտագործելու համար, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Մարտի 22-ին Պեկինի դատարանը պարտադրել է չինական ընկերությանը հեռացնել վաճառքից Landwind X7 մոդելը և դադարեցնել դրա արտադրությունը։ Դատարանի որոշման համաձայն՝ բրիտանական ընկերությունը փոխհատուցում կստանա, որի չափը, սակայն, չի հրապարակվում։ Չինական ընկերությունը դատարանի որոշումը դեռ չի մեկնաբանել։

Hayatsk.info

Հեշթեգներ: Range-Rover  


Վերնագիրի այլ պիտակները