Քոնոր Մակգրեգորը որոշելէ ավարտել մարզական կարիերան

12:23   26 Մարտ 2019    474

Իռլանդացի (ММА) մենամարտիկ, UFC չեմպիոն Քոնոր Մակգրեգորը հայտարարել է մարզական կարիերան ավարտելու մասին:

Այդ տեղեկությունը նա հայտնել է «Թվիթեր» միկրոբլոգի իր էջում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Ողջո´ւյն տղաներ, կարճ հայտարարություն ունեմ: Ես որոշել եմ ավարտել իմ կարիերան այն մարզաձևում, որը կոչվում է «խառը մենամարտեր»: Որոշումս ուժի մեջ է այսօրվանից: Իմ բոլոր կոլեգաներին ցանկանում եմ հաջողություններ, իսկ ես միանում եմ նախկին մենամարտիկների բանակին, ովքեր արդեն թոշակառու են: Պինա կոլադան իմ հաշվին է»,- հայտարարել է Մակգրեգորը:

Քոնոր Մակգրեգորը, որը հայտնի է իր անսովոր վարքով, երկու քաշային կարգերում հռչակվել է UFC չեմպիոն: 2016թ., Նեյթ Դիասին պարտվելուց հետո, հայտարարել էր, որ կարիերան ավարտելու ժամանակն է, սակայն շարունակեց մրցելույթները: 2018-ի հոկտեմբերի 7-ին նա պարտվեց ռուսաստանցի Հաբիբ Նուրմագոմեդովին, որից հետո ծեծկռտուք սադրեց:

Արդյունքում` որակազրկվեց մինչը 2019թ. ապրիլը: Հետաքրքիր է, որ ընդամենը մի քանի օր առաջ Մակգրեգորը հայտարարել էր, որ Նուրմագոմեդովի հետ ռևանշ-մենամարտը կայանալու է:

Hayatsk.info

Հեշթեգներ: Քոնոր-Մակգրեգոր  


Վերնագիրի այլ պիտակները