Հայաստանի ֆուտբոլի հավաքականը 0:2 հաշվով պարտվեց Ֆինլանդիային

09:39   27 Մարտ 2019    420

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը սեփական հարկի տակ 0:2 հաշվով պարտվեց Ֆինլանդիայի հավաքականին։

Hayatsk.info-ն հայտնում է, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրո-2020 J խմբի երկրորդ խաղում Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում հյուրընկալեց Ֆինլանդիային:

Հաշիվը բացվեց 14-րդ րոպեին. եզրից կատարած փոխանցումից գոլի հեղինակ դարձավ Ֆրեդրիկ Յենսենը։ 78-րդ րոպեին աչքի ընկավ Պյուրու Սոյիրին: Սա Հայաստանի ազգային հավաքականի համար ընտրական փուլի երկրորդ հանդիպումն էր:

Ֆուտբոլի Եվրոպայի 2020 թվականի առաջնության ընտրական մրցաշարի առաջին խաղում Հայաստանի ազգային հավաքականը 1:2 հաշվով պարտություն կրեց Բոսնիա և Հերցեգովինայի թիմից՝ մրցակցի հարկի տակ:

Ֆինլանդիան ևս առաջին տուրում 0:2 հաշվով պարտություն էր կրել Իտալիայից։

Hayatsk.info

Հեշթեգներ: Հայաստան   Սպորտ  


Վերնագիրի այլ պիտակները