Չիկագոյի միջազգային օդանավակայանում մերկ ուղևորը փորձել է ինքնաթիռ նստել

12:25   30 Մարտ 2019    475

Չիկագոյի Օ'Հարա միջազգային օդանավակայանում մերկ վիճակում ինքնաթիռ բարձրանալու փորձ կատարելիս ձերբակալվել է ուղևորներից մեկը:

Ինչպես հայտնում է Fox News-ը, մյուս ուղևորները տեսանկարել են անհայտ անձնավորությանը, որն առանց հագուստ քայլելիս է եղել թռիչքուղում: Տղամարդը փորձել է Չիկագոյից մեկնել պատրաստվող ինքնաթիռ նստել:

Ոստիկանությունը ձերբակալելուց հետո նրան ծածկել է բաճկոնով: Անհասկանալի է միայն, թե ինչպես է վերջինս հայտնվել թռիչքուղում և երբ է հասցրել հագուստը հանել:

Վերջին օրերին սա առաջին դեպքը չէ, երբ ինքնաթիռ են փորձում նստել մերկացած: Նախորդ շաբաթ նման իրադարձություն էր գրանցվել նաև Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում, սակայն «օրվա հերոսը» կրկին ձերբակալվել էր:

Hayatsk.info

Հեշթեգներ: Չիկագո  


Վերնագիրի այլ պիտակները