Բրազիլիայում դատավորը նախագահին արգելել է տոնել ռազմական հեղաշրջման տարելիցը

12:22   31 Մարտ 2019    350

Բրազիլիայում դատարանը արգելել է նախագահ Ժաիրա Բոլսոնարոյին տոնել 1964-ի ռազմական հեղաշրջման տարելիցը, որի ընթացքում տապալել են ժողովրդավարական կառավարությունը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին գրում է Estadao թերթը:

Դատավոր Իվանի Սիլվա դա Լուժայի խոսքով՝ բոլոր հիշարժան տարեթվերը օրենքով պետք է հաստատվեն երկրի Կոնգրեսի կողմից: Նա նաև նշել է, որ հեղաշրջման 55-ամյակի տոնակատարությունը, որից հետո Բրազիլիայում գործել է ռազմական դիկտատուրա, «համատեղելի չէ ժողովրդավարության վերականգնման գործընթացի հետ»:

Ռազմական հեղաշրջման տարեդարձի պատվին հանդիսավոր միջոցառումներ անցկացնելու մասին Բոլսոնարոն հայտարարել է մարտի 25-ին: Ավելի ուշ նա հստակեցրել է, որ կոչ չի անում «տոնել» այն, այլ կոչ է անում միայն «հիշել»: «Դա տոն չի լինելու: Պարզապես հիշեք, տեսեք՝ ինչն է ճիշտ արվել, ինչը՝ ոչ»,- հավելել է նա:

Մարտի 29-ին իրավապաշտպանները և Բրազիլական փաստաբանների կոլեգիան ՄԱԿ-ին բողոք են հղել Բոլսոնարոյի հասցեին: Նրանց խոսքով՝ նախագահը և կառավարությունը փորձում են «փոխել հեղաշրջման պատմական գնահատականը, որը սահմանել է ռազմական դիկտատուրա»: Մինչ դատարանը տարեդարձը տոնելը արգելելու մասին որոշում կկայացներ, բանակային զորամասերի 8 հրամանատարներ հասցրել են անցկացնել հանդիսավոր արարողություններ: Դրանցից երկուսն անցկացվել է մարտի 28-ին, 6-ը՝ մարտի 29-ին:

Բոլսոնարոն հաղթել է 2018թ. հոկտեմբերի 7-ի Բրազիլիայի նախագահի ընտրություններում: Ռասիստական և պոպուլիստական արտահայտությունների համար նրան համեմատում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Բոլսոնարոյին նաև մեկ անգամ չէ, որ մեղադրել են դիկտատուրային աջակցելու համար, որն իրականացվել է Բրազիլիայում 1964-1985թթ. ԱՄՆ աջակցությամբ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բրազիլիա  


Վերնագիրի այլ պիտակները