Մեսսին 10-րդ անգամ անընդմեջ 40-ից ավելի գոլ է խփել մեկ մրցաշրջանում

22:53   31 Մարտ 2019    503

Արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին դուբլի հեղինակ է դարձել «Էսպանյոլի» հետ խաղում և 2018/19 մրցաշրջանում «Բարսելոնայի» կազմում խփել է իր 40-րդ և 41-րդ գոլերը:

Լեոն 10-րդ մրցաշրջանն անընդմեջ կարողանում է մեկ մրցաշրջանի ընթացքում 40 և ավելի գոլ խփել բոլոր մրցաշարերում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Բարսելոնան», հիշեցնենք, 2:0 հաշվով հաղթել է կատալոնական դերբիում և ամրապնդել իր առաջատարությունն Իսպանիայի առաջնությունում: Պրիմերայի 2018/19 մրցաշրջանում անցկացրած 27 խաղում Մեսսին 31 գոլ է խփել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մեսսի   Սպորտ  


Վերնագիրի այլ պիտակները