Հս. Կորեայի ընդդիմությունը «մեծ ձեռնարկումների» է պատրաստվել

16:33   01 Ապրիլ 2019    562

«Չհոլիմայի քաղաքացիական պաշտպանություն» խմբավորումը, որն իր վրա է վերցրել փետրվարին Մադրիդում Հյուսիսային Կորեայի դեսպանատան վրա հարձակման պատասխանատվությունը, հայտարարել է «մեծ ձեռնարկումների» նախապատրաստվելու մասին:

«Հիմա մենք մեծ ձեռնարկումների ենք պատրաստվում: Իսկ մինչ այդ մենք լռություն կպահպանենք, ինչպես փոթորկին նախորդող գիշերը»,- ասվում է կազմակերպության հաղորդման մեջ:

Դրա ներկայացուցիչները խնդրում են համբերությամբ սպասել և աջակցել «նոր զարմանալի իրադարձությունները, որոնք ստեղծում են իրենք»:

Մարտի 30-ին տեղեկատվություն է հայտնվել, որ «Չհոլիմայի քաղաքացիական պաշտպանություն» խմբավորման գործունեությանը կարող է ներգրավված լինել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի ազգականը՝ Կիմ Հան Սոլը, որը 2017-ին Մալազիայում սպանված Հյուսիսային Կորեայի առաջնորդի եղբոր՝ Կիմ Չեն Նամի որդին է:

Իսպանիայում Հյուսիսային Կորեայի դեսպանատան վրա հարձակումը տեղի է ունեցել փետրվարի 22-ին. 10 մարդ ներխուժել է դեսպանատան տարածք, կապել և ծեծել աշխատակիներին և մի քանի ժամ պահել այդ վիճակում: Այնուհետև չարագործները դեսպանատան շենքից երկու համակարգիչ, երկու կոշտ սկավառակ, հիշողության քարտեր և բջջային հեռախոս են դուրս բերել: Հարձակվողների խմբի ղեկավարը, ենթադրաբար, եղել է ԱՄՆ բնակիչ Ադրիան Հոն Չանը: Հարձակմանը մասնակցել են նաև Մեքսիկայի, ԱՄՆ և Հարավային Կորեայի քաղաքացիներ:

Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը», կազմակերպության մասին գործնականում ոչինչ հայտնի չէ. հայտնի չէ կազմակերպության անդամների թիվը և գլխավոր շտաբի վայրը:



Hayatsk.info

Հեշթեգներ: Հս-Կորեա  


Վերնագիրի այլ պիտակները