Ֆրանսիայում 1,3 մլն դոլարով վաճառվել է Ռուբենսի՝ կորած համարվող էսքիզը

09:44   04 Ապրիլ 2019    563

Ֆլամանդացի նկարիչ Պիտեր Պաուլ Ռուբենսի էսքիզը, որը մի քանի հարյուրամյակ կորած էր համարվում, 1,3 մլն եվրոյով վաճառվել է Ֆրանսիայում կայացած աճուրդում:

Ինչպես տեղեկացնում է Euromag-ը, էսքիզը, որում պատկերված է սուրբ Մարգարիտան, որն սպանում է վիշապին, Ռուբենսը նկարել է 1620-ին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Էսքիզը մոդել է հանդիսացել 39 կտավներից մեկի համար, որոնք պատվիրվել են Անտվերպենի եկեղեցու ինտերիերի համար:

Վաճառքի հանված էսքիզի մեկնարկային գինը կազմում էր 200 000 եվրո: Արդյունքում այն ձեռք է բերել բելգիացի գնորդը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները