Բելգիայում, Նիդեռլանդներում և Ֆրանսիայում ալբանական մաֆիայի ավելի քան 60 ներկայացուցիչ է ձերբակալվել

12:53   07 Ապրիլ 2019    202

Բելգիայում, Նիդեռլանդներում և Ֆրանսիայում ապօրինի ներգաղթի կազմակերպման և թմրանյութերի վաճառքի մեղադրանքով ավելի քան 60 մարդ է ձերբակալվել, գրում է ANSA գործակալությունը:

«Ալբանական վտանգավոր հանցախումբը գործել է ողջ Եվրոպայում: Համաժամանակյա գործողությանը մասնակցել է ավելի քան 600 ոստիկան 4 երկրներից՝ ներառյալ Իտալիայից»,- ասված է Իտալիայի՝ մաֆիայի դեմ պայքարի վարչության հաղորդագրության մեջ:

Ապրիլի 3-5-ն իրականացված գործողության արդյունքում ձերբակալվածների շարքում Բելգիայում բնակվող 8 իտալացի կա:

Հանցախմբի ձերբակալված անդամները կասկածվում են թմրանյութերի և մարդկանց վաճառքի համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բելգիա   Նիդեռլանդ   Ֆրանսիա  


Վերնագիրի այլ պիտակները