Բրազիլիայի հյուսիսում փլվել է կամրջի մի մասը - VIDEO

20:57   07 Ապրիլ 2019    323

Բրազիլիայի հյուսիսային Պարա նահանգում փլվել է կամրջի մի մասը: Այս մասին հայտարարել է նահանգի նահանգապետ Էլդեր Բարբալյուն հատուկ ստեղծված աշխատանքային խմբի նիստի ժամանակ:

Դեպքը տեղի է ունեցել տեղի ժամանակով շաբաթ առավոտյան: Հաղորդվում է, որ ներկա պահին զոհեր չեն հայտնաբերվել, սակայն ոստիկանությունը փնտրում է դեպքի հետևանքով անհետ կորածներին: Հայտնի է, որ 860 մետր երկարությամբ կամրջի 200 մետրանոց հատվածը փլվել է, երբ նավը մխրճվել է կամուրջը պահող սյուներից մեկի մեջ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նահանգապետի խոսքով՝ փրկարարները դեպքի վայրում աշխատում են շաբաթ առավոտից: Իշխանությունները ստուգում են տեղեկությունների հաավստիությունը, ըստ որոնց՝ դեպքի պահին գետն է ընկել 2 մեքենա: Դեպքի առնչությամբ շրջանում արտակարգ իրավիճակ է սահմանվել:


Hayatsk.info

Հեշթեգներ: Բրազիլիա   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները