Կրետեում արտակարգ դրություն են հայտարարել անձրեւների եւ հեղեղումների պատճառով

14:55   09 Ապրիլ 2019    264

Հունաստանում շարունակվում են հորդառատ անձրեւները, Կրետեում արտակարգ դրություն Է հայտարարված:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին, ապրիլի 9-ին հայտնել Է Հունաստանի ԱԳ նախարարության արտակարգ իրավիճակների կենտրոնը:

«Հունաստանում տեղացող հորդառատ անձրեւների եւ հեղեղումների պատճառով Կրետե կղզում հայտարարվել Է արտակարգ դրություն: Վնասվել Է ենթակառուցվածքը, հնարավոր են Էլեկտրամատակարարման խափանումներ, տրանսպորտի երթեւեկության սահմանափակում»,-ասված Է կենտրոնի Twitter-ում: Կրետեն զբոսաշրջիկների շրջանում ժողովրդականություն վայելող խոշորագույն կղզին Է Հունաստանում: Շրջապատված Է Էգեյան, Իոնիական եւ Լիբիական ծովերով:

Ինչպես ճշտում են հունական ԶԼՄ-ները, Աթենքում ավտոմոբիլային երթեւեկությունը մի քանի փողոցներում փակ Է տեղատարափների պատճառով: Օդերեւութաբանների կանխատեսումների համաձայն, հորդառատ անձրեւներ ու սաստիկ քամի են սպասվում եւս մի քանի օրվա ընթացքում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հունաստան  


Վերնագիրի այլ պիտակները