Լարված ու պայթյունավտանգ իրավիճակը Կոտայքի մարզի Արամուսի դպրոցում պահպանվում է

13:00   10 Ապրիլ 2019    376

Այսօր՝ ապրիլի 10-ին, լարված ու պայթյունավտանգ իրավիճակը Կոտայքի մարզի Արամուս գյուղում շարունակվում է։

Վլադիկ Առաքելյանի անվան միջնակարգ դպրոցի բակում են հավաքվել դպրոցի ուսուցիչները, սովորողնեն ու երեխաների ծնողները, ովքեր պահանջում են, որպեսզի Կոտայքի մարզպետարանի պատասխանատուները, վերջապես, լուծեն 21 օր դպրոցում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակը։

Դպրոցի մոտ հավաքվածներն ասում էին. «Մենք մինչև վերջ պայքարելու ենք, որպեսզի տնօրեն նշանակվի մեր կողմից սիրված ու ընդունելի դպրոցի փոխտնօրեն Անդրեյ Փիլիպոսյանը, քանի որ նրա աշխատանքային գործունեությանը բոլորս ծանոթ ենք։ 14 տարի նա մեր աչքի առաջ է իր աշխատանքային գործունեությունը շարունակել դպրոցում ու հիմա չգիտես ում քմահաճույքով՝ դպրոցի տնօրեն է նշանակվել ինչ-որ դասվար, ով դպրոց գալու առաջին օրվանից ավելի շատ զբաղված է մարդկանց ահաբեկելով, քան երեխաներին ուսում տալով։

Բանը հասել է նրան, որ նա բոլորիս ահաբեկում է՝ ասելով, թե ԿԳԲ-ն սաղիդ հեռախոսները լսում է, ով ընդվզեց, խնդիրներ է ունենալու ուժային կառույցների հետ։ Մինչև հիմա չի հասկացել, որ անցել են այդ ժամանակները։ Մեր վախը շուտվանից բռնել են։ Եթե 1-2 օրվա ընթացքում խնդիրը չլուծվեց, ապա ողջ գյուղով՝ ահել-ջահել, մեր ու մանուկ, ոտքով գնալու ենք Երևան ու կառավարության շենքի դիմաց անժամկետ նստացույց ենք անելու»։

ֆոտոլրագրողը հայտնում է՝ երբ ծնողները դպրոցի ներսում ցանկացան հանդիպել տնօրենի հետ, նա հրաժարվեց՝ հայտնելով, որ ինքն իրավունք ունի չխոսելու ու մտելով կաբինետ՝ ներսից փակեց դուռը, ու ծնողները երկար ժամանակ ընդունարանում վանկարկում էին «հեռացի՛ր, հեռացի՛ր»։





Hayatsk.info

Հեշթեգներ: Հայաստան  


Վերնագիրի այլ պիտակները