Հաֆթարի բանակը հայտարարել է Տրիպոլիից ռազմաբազայի վրա վերահսկողություն հաստատելու մասին

14:09   10 Ապրիլ 2019    124

Ֆելդմարշալ Խալիֆ Հաֆթարի հրամանատարությամբ Լիբիայի ազգային բանակը (ԼԱԲ) հայտարարել է վարչապետ Ֆաիզ սարաջի Ազգային համաձայնության կառավարությանը (ԱՀԿ) չեզոք ուժերի ռազմաբազայի վրա վերահսկողություն հաստատելու մասին, որը գնվում է Լիբիայի մայրաքաղաքից 40 կմ հեռավորությամբ Էլ Ազիզիա շրջանում:

Այս մասին նշված է ԼԱԲ հայտարարության մեջ, որը չորեքշաբթի հրապարակվել է բանակի Facebook-յան էջում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Էլ Ազիզիա շրջանում արյունահեղ բախումներից հետո զինված ուժերը գրավել են ռազմաբազան՝ դրսեւորելով բարձր պրոֆեսիոնալիզմ,- նշված է հաղորդագրության մեջ: - Օբյեկտի վրա ամբողջական վերահսկողություն հաստատելուց հետո բազայում հայտնաբերվել են ռազմական փոխադրամիջոցներ»: Դրանից բացի, նշվում է, որ գործողության հետգեւանքով գերեվարվել են միջազգային հանրության կողմից ճանաչված ԱՀԿ-ին չեզոք խմբավորումների մի քանի մարտիկներ:

Միեւնույն ժամանակ, Twitter-ում հրապարակված ԼԱԲ տեղեկություններով՝ բուն Տրիպոլիում Հաֆթարի բանակը գրավել է եւս ոչ պակաս 14 ռազմական մեքենա եւ դրանց անձնակազմին: Մայրաքաղաքի վրա հարձակումը շարունակվում է:

2011 թվականին քաղաքացիական պատերազմի ժամանակ լիբիական հեղափոխության առաջնորդ Մուամար Քադաֆին սպանվել էր ապստամբների կողմից, ինչը բերել էր երկրի համար կործանարար հետեւանքների ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական առումով: Ներկայումս Լիբիայում գործում է երկու կառավարություն՝ Տրիպոլիում վարչապետ Ֆաիզ Սարաջի Ազգային համաձայնության կառավարությունը, որը ճանաչվել է միջազգային հանրության կողմից, եւ արեւելքում գործող Աբդալլահ Աբդուրռահման աթ Թանիի կառավարությունը՝ ընտրված խորհրդարանի հետ համատեղ, որին աջակցում է ֆելդմարշալ Խալիֆ Հաֆթարի Լիբիայի ազգային բանակը:

Հաֆթարն ապրիլի 4-ին հայտարարել էր Տրիպոլիի վրա հարձակումը սկսելու մասին: Սարաջն իր հերթին իրեն ենթակա բոլոր զինվորական ստորաբաժանումներին հրամայել էր պաշտպանությանը պատրաստ լինել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հաֆթար   Տրիպոլի  


Վերնագիրի այլ պիտակները