Մոտակա շաբաթներում Ղարաբաղի համար նոր պատերազմ կսկսվի. Ժիրոխով

16:34   10 Ապրիլ 2019    397

Սիրիական ճգնաժամի և Լիբիայում իրավիճակի սրման կարգավորման անհնարինության հետ կապված բացահայտ աշխարհաքաղաքական ճգնաժամի ֆոնին սկսում է որոշակիորեն ակտիվանալ նաև մյուս «թեժ կետը» - այս անգամ արդեն Հարավային Կովկասում։

Անշուշտ խոսքը գնում է Լեռնային Ղարաբաղի մասին, որի շուրջ հակամարտությունը ամբողջ թափով ընթանում է առնվազն 1988 թվականից։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտարարել է հայտնի ուկրաինացի ռազմական փորձագետ Միխաիլ Ժիրոխովը՝ մեկնաբանելով Հայաստանի պաշտպանության նախարարի վերջին ագրեսիվ արտահայտությունները՝ վկայակոչելով Armiya.Az-ին։

- Հետաքրքիր է, թե այժմ ինչի է ձգտում Հայաստանը։ Ինչը մի կողմից թվում է բոլորովին անհասկանալի, բայց չէ որ ակնհայտ է, որ Ադրբեջանը վերջին տարիների ընթացքում նավթի բարձր գնի շնորհիվ կարողացել է զգալիորեն ուժեղացնել իր ռազմական հզորությունը։ Չէ որ բարեփոխումների գագաթնակետին Բաքվում սպառազինության ներմուծման համար հատկացրել են 1,4 մլրդ դոլար, իսկ ընդհանուր առմամբ պաշտպանության վրա ծախսել են ՀՆԱ-ի գրեթե 6,2%-ը, ինչը պարզապես անհասանելի է հանդիսանում Հայաստանի աննշան բյուջեի համար։ Ընդ որում վերջին տարիներին երկու անգամ Ադրբեջանի պաշպանական բյուջեն գերազանցել է Հայաստանի ողջ բյուջեն։

Այդ պլանում բավականին հատկանշական է Հայաստանի կողմից Սու-30 ՍՄ կործանիչների սկանդալային ձեռք բերումը։ 2012 թ. Հայաստանը կնքել է 12 ինքնաթիռի խմբաքանակի գնման պայմանագիր։ Կործանիչների գնմանը կողմերը վերադարձել են Հայաստանում իշխանափոխությունից հետո. ճիշտ է, ելնելով պատվիրատուի ֆինանսական հնարավորություններից՝ քննարկվել է արդեն վեց Սու-30 ՍՄ-ի գնումը։ Արդյունքում երկիրը կանգ է առել չորս ինքնաթիռների գնման վրա։

Սակայն Հայաստանի ներկայիս ագրեսիվ արտահայտությունները հենվում են երկու բանի՝ Ռուսաստանի կողմից անպայման աջակցության և տարածաշրջանային գերպետության մակարդակի դուրս գալու Իրանի փորձերի վրա։ Իզուր չէ, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը առաջին արտասահմանյան այցերից մեկը իրկանացրել է հատկապես Թեհրան։

Իմ կարծիքով, հայ զինվորականների հաշվարկը արվում է ինչ որ առաջ մղման, իսկ հետո Ռուսաստանի ճնշման տակ Բաքվին ընթացիկ ստատուս-քվոյի ամրապնդման բանակցություններին ստիպելու վրա (իսկ դա մենք տեսանք 2016 թվականի ապրիլին, երբ եղել են նաև Դաղստանում ցուցադրական զորավարժություններ և Գյումրիում քանաքակազմի կտրուկ աճը)։ Արդյոք հայ գեներալները կգնան դրան, առայժմ բոլորովին անհասկանալի է, սակայն կա մեծ հավանականության, որ մոտակա շաբաթներին (կամ ամիսներին) մենք կտեսնենք այդ ուղղությամբ ևս իրավիճակի լարվածության իրական սրում,- ասել է Մ. Ժիրոխովը։



Hayatsk.info

Հեշթեգներ: Ժիրոխով  


Վերնագիրի այլ պիտակները